Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Չես հասկանում` խնդա՞ս, թե՞ լաս

Չես հասկանում` խնդա՞ս, թե՞ լաս
22.03.2016 | 12:00

Չէ, ինչ ուզում եք ասեք, հայաստանյան ֆուտբոլի գլուխ կանգնածներն իսկապես այս մոլորակից չեն, ու ֆուտբոլի մասին նրանց պատկերացումները վերին, մի այլ մակարդակի են: Սրանց չափանիշները միանգամայն այլ չափանիշներ են, մտքի սավառնումները` միանգամայն այլ ծիրի: Կարդում ես սրանց մտքի փայլատակումները, տված գնահատականներն ու չես հասկանում` խնդա՞ս, թե՞ լաս: Զորօրինակ` «Փյունիկ»-«Շիրակ» հետխաղյա մամլո ասուլիսում Սարգիս Հովսեփյանն ասում է. «Ցանկացած մարզիչ կերազի Լևոն Հայրապետյանի նման ֆուտբոլիստ ունենալ իր թիմում»:
Ակամայից հարց է առաջանում` այդ դեպքում Լևոն Հայրապետյանն ի՞նչ գործ ունի «Փյունիկում», և կամ կարելի՞ է նման երազանք-ֆուտբոլիստ ունենալը հիմք ընդունելով ասել, թե ցանկացած Լևոն Հայրապետյան կարող է երազել Սարգիս Հովսեփյանի նման մարզիչ ունենալ:
«Տիեզերական մասշտաբների» մտածողության տեր Սարգիս Հովսեփյանը` դեռ ոչինչ: Բա ի՞նչ ասենք հավաքականում նրան փոխարինման եկած Վարուժան Սուքիասյանին, ով «Բանանց»-«Արարատ» խաղից հետո այսպես է արտահայտվել հայկական ֆուտբոլի մեկ այլ հրաշքի մասին. «Զավեն Բադոյանն իրոք ֆանտաստիկ հնարքների է տիրապետում: Նրա դեմ խաղալը շատ դժվար է»:
Այստեղ էլ վերը տրվելիք հարցն է առաջ մղվում ու խորին ափսոփանք-կարեկցանքը, որ մարզչի համարում ունեցող բազմաթիվ վայ-մարզիչներ չունեն մեր մարզիչների տեսնելու հանճարը ու իրենց ունեցած թույլիկ ֆուտբոլիստներով մասնակցում են այնպիսի անկարևոր մրցաշարերի, ինչպիսիք են, զորօրինակ, Չեմպիոնների ու Եվրոպայի լիգաների խաղարկությունները, որոնք մենք սովորաբար «արհամարհում» ենք որակավորման առաջին իսկ փուլից… նման հանճարեղ մարզիչներ ունենալու պատճառով:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ